«Noblesse oblige» [nɔblɛs ɔbliʒ - նոբլե'ս օբլի'ժ], ֆրանսերեն դարձվածաբանական հասկացություն, որը բառացիորեն նշանակում է՝ «ազնվական ծագումը պարտավորեցնում է». Փոխաբերական իմաստը՝ «պատիվը պարտավորեցնում է» կամ «դիրքը պարտավորեցնում է», այսինքն, իշխանությունն ու հեղինակությունը որոշակի պատասխանատվություն են պարտադրում։
Այն առաջին անգամ հիշատակվել է Բալզակի «Շուշանը հովտում» վեպում, 1835 թվականին։ Արդեն 1837 թվականին այն Ֆրանսիայի սահմաններից դուրս է եկել՝ նշվելով անգլալեզու գրագրություններում։ Լեզվական համատեքստում այն սովորաբար մեջբերվում է ֆրանսերեն, իսկ գերմաներենում՝ պատճենվում է՝ ա'դել վե'րփֆլի'շթետ (գերմ.՝ Adel verpflichtet)։ Ըստ ֆրանսերենի հնչյունաբանության կանոնների՝ ճիշտ արտասանությունը նօբլե'ս օբլի'ժ է։ Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել շեշտին, որը ֆրանսերենում միշտ նույն տեղում է (այսինքն, այն միշտ ընկնում է նույն՝ վերջին վանկի վրա)։